Սերժ Սարգսյանը հանդիպեց Թալինի բնակիչներին

19:45 • 20.04.12

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչների հետ:


Սերժ Սարգսյանը նշեց, որ առաջիկա ընտրություններին իր ղեկավարած կուսակցությունը գնում է կատարած աշխատանքների լուրջ պաշարներով, և այդ աշխատանքները շարունակելու հաստատակամությամբ: Տեղի ընտրողներին էլ ՀՀԿ ղեկավարը կոչ արեց իրենց ձայնը տալ իշխող «Հանրապետական» կուսակցությանը:


«Մեզ համար թանկ է և կարևոր ձեր աջակցությունը, ես ձեզ բոլորիտ կոչ եմ անում, մայիսի 6-ին ձեր վստահության քվեն տաք մեզ: Ես շնորհակալ եմ նաև, որ նախկինում էլ դուք մեզ աջակցել եք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն ընտրողների հետ հանդիպմանը խոսեց նաև գյուղատնտեսության մասին, և ասաց, որ ամեն ինչ արվում է, որպեսզի գյուղական բնակավայրերում մարդկանց բարեկեցությունը զարգանա:


«Հատկապես իմ ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսության ոլորտը և մենք ամեն ինչ պետք է անենք, որ գյուղական բնակավայրերում մարդկանց բարեկեցությունը բարձրանա: Գյուղում մարդը պետք է հարմարավետ ապրի, քանի որ եթե գյուղում մարդը լավ չապրի չի կարող լավ գյուղատնտեսությամբ զբաղվել: Ճիշտ է«Գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց կա, բայց մեր հնարավորություններն ավելի մեծ են»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում գյուղատնտեսական ապրանքները կլինեն միջազգային չափանիշներին համապատասխան և կարտահանվի արտերկիր:
ՀՀԿ նախագահը, դիմելով թալինցիներին, ասաց, որ տեղացիները քարը հող են դարձրել, և իրենց երազանքն է, որ Հայաստանում այլևս անմշակ հող չլինի, ինչին էլ ձգտում է իր ղեկավարած կուսակցությունը:


Սերժ Սարգսյանը իր ելույթի վերջում կոչ արեց տեղացիներին, որ իրենց ձայնը ՀՀԿ-ին տալով, նաև մեծամասնական ընտրակարգով ընտրեն Թալինի գործող քաղաքապետ Մնացական Մնացականյանին, ով առաջադրված է որպես պատգամավորի թեկնածու ՀՀԿ-ի կողմից: