ՀՀ նախագահն այցելեց Արագածավանի հիմնանորոգված թիվ 2 միջնակարգ դպրոց

19:29 • 20.04.12

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա` Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Արագածավան համայնքի բարեկագված թիվ 2 միջնակարգ դպրոց:
Նշենք, որ Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում 2011 թվականի ընթացքում վերանորոգվել է դպրոցի նիստերի դահլիճը, ուսումնական երկու մասնաշենքերը և 7-րդ մասնաշենքը (ճաշարան, սպորտդահլիճ):


Լրագրողների հետ զրույցում թիվ 2 դպրոցի տնօրեն Քնարիկ Մարտիրոսյանը ասաց, որ դպրոցը բացվել է 1980 թվականին և այդ օրվանից երբեք չէր նորոգվել:


«Մինչ այս, դպրոցը կիսավեր էր: Մեր չորս մասնաշենքներն էլ վերանորոգվել են: Ցավոք, դեռևս չի լուծվել կահավորման խնդիրը, քանի որ, գույքը շատ հին է: Միաժամանակ կատարվել են շինարարական աշխատանքները, ստեղծվել են հարմարավետ աշխատանքի բոլոր հնարավորությունները»,- ասաց Քնարիկ Մարտիրոսյանը:


Նշենք նաև, որ հիմնանորոգման և տարածքի բարեկարգման համար հատկացվել է շուրջ 160 մլն դրամ: Մարզպետարանի նախնական գնահատականներով` դպրոցի երեք մասնաշենքերի հիմնանորոգման ու տարածքի բարեկագման համար անհրաժեշտ է ևս 150 մլն դրամ: Դպրոցն ունի մոտ 500 աշակերտ: