Ազգային անվտանգության խորհուրդն իր գործը չի անում. Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ազգային անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է Արթուր Բաղդասարյանը, իր գործը չի անում:
Կիրակոսյանի խոսքով՝ շատ հարցերում պետությունը անպատրաստ է և չունի համապատասխան ռազմավարություն:
Ըստ նրա, օրինակ՝ պետք է մտածել «ոչ թե, եթե, այլ երբ կլինի հաջորդ երկարաշարժը, երբ Մեծամորի ատոմակայանում ատոմային վթար կլինի»: «Պետք է պատրաստվել անկանխատեսելին, մինչև վտանգը տեղի կունենա»,-նկատեց նա:
Քաղաքագետը կարծիք հայտեց նաև, որ պետք է պատրաստ լինել անգամ Ադրբեջանում հնարավոր հեղաշրջմանը:
«Եթե հեղափոխություն լինի Ադրբեջանում մենք պատրաստ չենք: Ես չեմ տեսնում Հայասատնի կողմից պատրաստ ռազմավարություն և սա առաջնորդության պակաս է»,- կարծում է քաղաքագետը:









