Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին Սիրիայի վերաբերյալ որոշման նախագիծ է առաջարկել
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման նախագիծ է առաջարկել Սիրիայում դիտորդական առաքելություն հիմնելու վերաբերյալ, հաղորդում է BBC գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությանը:
«Նախագիծը ուղղված է աջակցելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ջանքերին: Այն նախատեսում է ստեղծել 300 մարդուց բաղկացած ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն՝ սկզբնական փուլում 3 ամիս ժամկետով», - նշել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը:









