Ոստիկանությունում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագիրն իրականացվել է ոչ բավարար. Արթուր Սաքունց

19:06 • 20.04.12

ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի կատարողականի վերլուծությունն այսօր ներկայացվեց Հելսինկյան քաղաքացիական ասոցացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ում գնահատականով այն իրականացվել է ոչ բավարար:


Ըստ Սաքունցի՝ այդ ծրագրերը նպատակային առումով մեծամասամբ կատարվել է 39%-ով և նույնքան էլ մեծամասամբ չի կատարվել, իսկ արդեն միջոցառումների իրականացման առումով՝ ծրագիրը մեծամասմաբ չի իրականացվել 52%-ով և ամբողջության կամ մեծամասամբ իրականացվել են 42%-ով:
Մարդու իրավունքների խախտման իրական վիճակը ներկայացնելով՝ Արթուր Սաքունցը նշեց, որ այստեղ հիմնական խնդիրն այն է, որ ոստիակնության կողմից շարունակվում է խախտվել այն՝ թե բերման, թե ձերբակալելու և թե խուզարկման և մյուս գործընթացների դեպքում:


«Ոստիկանության բաժանմունքներում շարունակվում է մարդկանց նկատմամբ վատ վերաբերվելու պրակտիկան՝ հոգեբանական ճնշումները, ֆիզիկական ճնշումները, իրավական օգնություն չտրամադրելը, քաղաքացիների մոտ շարունակվում է վախի մթնոլորը»,-ասաց նա:


«Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը կփորձի համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ վերականգնելու իր վարկանիշը»,- ավելացրեց Արթուր Սաքունցը։


Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահը նաև ներկայացրեց տեսանյութ՝ հաստատելու համար, որ Ոստիկանությունն իր գործունեությունը ոչ պատշաճ ձևով է կատարում:


Տեսանյութում երևում էր, որ երբ գրասենյակը համաձայնել էր Կովկասյան կենտրոնի խաղաղարար նախաձեռնությունների կողմից նախատեսված ադրբեջանական ֆիլմերը ցուցադրել, ինչի դեմ հասարակությունը ընդվզել էր, Ոստիկնությունը չէր միջամտել, որպեսզի մարդկանց գրասենյակի վրա կատարած գրոհը կանխեր: Մինչդեռ ներկաներից Թռչկան քաղաքացիական նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը համեմատություն անցկացրեց, որ Մաշտոցի պուրակի պարագայում ոստիկաները պատնեշ էին կազմել, կրպակները պաշտպանելու համար: