Costa Concordia-ի սեփականատեր ընկերության այլ նավապետերը ևս մարդկանց չեն փրկում
Carnival ընկերությունը ծովային շրջագայություններ կազմակերպող ընկերությունից հայտարարել են, որ Star Princess նավը չի կարողացել օգնել Խաղաղ օվկիանոսում նավաբեկված ձկնորսական նավակում եղած մարդկանց, քանի նավապետ Էդվարդ Փերին տեղեկացված չի եղել նման իրավիճակներում գործողությունների մասին:
Խաղաղ օվկիանոսում նավաբեկված մակույկում եղել է երեք մարդ, որից երկուսը ջրազրկման արդյունքում հետագայում մահացել են, իսկ մեկը, ով 26 օր անցկացրել է բաց օվկիանոսում, փրկվել է: Հետագայում նա պատմել է, որ ինքը և իր ընկերները տեսել են զբոսաշրջային նավը և օգնություն կանչել: Նա նաև հաստատել է, որ նավի ուղևորների կողմից արված նկարներում հենց իրենց մակույկն է:
Star Princess-ի ուղևորները, իրենց հերթին ասել են, որ նկատել են վտանգում հայտնված մակույկը, սակայն այդ մասին չեն հայտնել նավապետ Էդվարդ Փերրիին, գրում է The Guardian-ը:
Ընկերությունը հայտարարել է. «Մենք հասկանում ենք, որ դա մեր պարտականությունն էր, ինչպես նաև ծովային օրենսդրության պահանջը՝ օգնության հասնել վտանգի մեջ հայտնված նավերին, ինչը մենք տաս տարիների ընթացքում արել ենք 30 անգամ: Մենք խորապես ցավում են միջադեպի համար և կշարունակենք մեր հետաքննությունը՝ հանգամանքները պարզելու նպատակով»:









