«Առա՛ջ Հայաստան»-ի փոխարեն ստացանք դատարկվող, կործանված Հայաստան. Վահան Վարդապետյան

19:47 • 20.04.12

«Հայ ազգային կոնգես» ընդդիմադիր դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված բժիշկ Վահան Վարդապետյանը կարծում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ամեն ինչում ձախողել է, ուստի այլևս իմաստ չկա հույս կապել նրա հետ։


«Թո՛ւյլ չտանք դժոխքի վերածել մեր երկրը։ Իշխող ռեժիմը լիարժեք ձախոված ուժ է: Այսքանից հետո հույսերը կապել իշխանության հետ, նշանակում է ինքնանսպանություն գործել և ունենալ մղձավանջային Հայաստան»,- այսօր «Ազատություն հրապարակում» կազմակերպված նախընտրական հանրահավքի ժամանակ ասաց նա:
Նա կարծում է, որ իշխանության բոլոր կարգախոսները թեև շատ լավ են ձևակերպվել, սակայն վարչակազմը միշտ հակառակ երևույթներն է իրականացրել:


«Ասում էին «Առա՛ջ Հայաստան», բայց հասարակությունն ստացավ դատարկվող, կործանված Հայաստան: Ասում էին ռոմանտիկ կարգախոս` «Ես սիրում եմ քեզ», բայց խաբելով գնդակահարելով սպանում են մեզ: Այդպես ոչ թե սիրում են, այլ ատում են»,-նկատեց Վարդապետյանը:


Հանրապետականի մյուս չկատարված խոստումը, բժշկի խոսքով, այն էր, որ Ազգային ժողվում օլիգարխների չպետք է լինեին, սակայն «նախագահը թաղեթաղ անցնելով` խնդրում է, որ տան, օլիգարխներին»:
«Ասում են այսուհետ գործողությունները դեպի մարդն են լինելու, երևի առաջ մարդու դեմ էին»,- ասաց Վարդապետյանը՝ կոչ անելով չհավատալ, որ փոփոխություններ կլինեն այսուհետ, իսկ փոփոխությունների հույսերը կապել միայն ՀԱԿ-ի հետ:
«Ո՛չ մի ակնկալիք վարչակազմից: Վարչախմբի հանդեպ միմիայն հակակրանք է ավելանում», ասաց Վարդապետյանը:
Նա վիրավորական համարեց, որ ամենուր պաստառներով նշվում է, թե ջավախքահայերը սատարում են հանրապետականներին: «Կլինեն սատարողներ։ Ինչո՞ւ բոլորի անունից խոսել, ինչո՞ւ եք վիրավորում վիրահայերին»,- ասաց նա:


«Իրականացնենք ՀԱԿ-ի կարգախոսին` ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին»,- եզրափակեց նա և հաղթանակ մաղթեց ՀԱԿ-ին. «Հաղթանակ մեզ»: