Ավտովթար Սյունիքի մարզում. կա 3 վիրավոր

21:51 • 20.04.12

Այսօր, ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.30–ի սահմաններում Կապան–Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ–ի հատվածում Սյունիքի մարզի Վաչագան գյուղի բնակիչ 23-ամյա Հակոբ Հակոբյանը, վարելով «ՎԱԶ 2121» մակնիշի 29 ԼՕ 328 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Քաջարան քաղաքի Շիրվանզադեի 4/1 շենքի բնակիչ 31-ամյա Էրիկ Սաղաթելյանի վարած «Լենդ Ռովեր» մակնիշի 24 ՍՕ 660 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով է. Սաղաթելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քաջարան քաղաքի հիվանդանոց, իսկ «ՎԱԶ 2121»-ի վարորդը և նրա ուղևոր՝ Վաչագան գյուղի բնակիչ 17-ամյա Մարտուն Հարությունյանը տեղափոխվել են Կապանի հիվանդանոց։

Դեպքի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Անդրանիկ Շավոյանի գլխավորությամբ։

Տեղում է եղել նաև 6-րդ վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնի քննիչ Արթուր Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի տուգանային հրապարակ։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի