Wikipedia-ի խմբագիրն իր միլիոներորդ հոդվածն է խմբագրել

23:42 • 20.04.12

Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանի կամավոր խմբագիրներից մեկը դարձել է առաջինը, ով 1 մլն անգամ հոդված է խմբագրել, հայտնում է Daily Mail-ը:

Խոսքը Ինդիանապոլիսից 30-ամյա Ջասթին Քնափի մասին է: Նա խմբագրում է հիմնականում քաղաքականության, փիլիսոփայության և փոփ մշակույթի վերաբերյալ հոդվածները: Էդուարդսը քաղաքագիտության և փիլիսոփայության գիտական աստիճաններ ունի:

Նրա միլիոներորդ խմբագրումը նշել է Wikipedia-ի ղեկավար Ջիմի Ուեյլսը:

Ստացվում է, որ 2005-ից ի վեր նա օրական միջինը 385 խմբագրում է արել:

Wikipedia-ի խմբագիրների թիմը բաղկացած է 90 հազար հոգուց:

Քնափին քիչ թե շատ մոտ է ուելսցի Նիլ Էդուարդսը, ով ավելի քան 600 հազար հոդված է խմբագրել:
 

Wikipedia-ի խմբագիրն իր միլիոներորդ հոդվածն է խմբագրել