ԱԺ ընտրությունները՝ ռուսական «Առաջին ալիքի» ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

16:03 • 21.04.12

Ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերությունն անդրադարձել է Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։

Լրատվական ռեպորտաժի մեջ մասնավորապես ներկայացված են նախօրեին «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ–ВЦИОМ) կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները։ Նշվում է, որ հավանականություն կա, որ ընտրություններին կմասնակցի ընտրողների մինչև 70%-ը։

ՀԿՈՒՀԿ գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը նշում է, որ ՀՀԿ–ի օգտին կքվեարկի ընտրողների 39%-ը, երկրորդ տեղում ԲՀԿ–ն է, որին ընտրելու հավանականությունը 36% է, որը սակայն, ըստ Ֆյոդորովի` վերջին շրջանում անկման միտում ունի՝ պայմանավորված «որոշ սկանդալային իրադարձություններով»։ Իսկ ահա ՀՀԿ–ի դիրքերն ամրապնդվում են։