Ամստերդամում 2 գնացք են բախվել. կա մոտ 50 տուժած
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամի հարավում 2 գնացք իրեր են բախվել: Վթարի հետևանքով 48 մարդ է տուժել, հայտնում է France Presse-ը` վկայակոչելով հոլանդական լրատվամիջոցներին:
Դրանք ի սկզբանե տեղեկացրել էին, որ տուժածների թիվը 12 է:
Ըստ նախնական տվյալների` բախումից հետո գնացքների բոլոր վագոնները մնացել են իրենց տեղերում` ռելսերից դուրս չեն եկել, ինչն էլ թույլ է տվել խուսափել հնարավոր ավելի լուրջ հետևանքներից:









