Արկտիկայի շահագործման շուրջ Չինաստանն ու Իսլանդիան համաձայնության են եկել

10:13 • 21.04.12

Իսլանդիայի տարածքի մի մասը ձեռք բերելու Պեկինի անհաջող փորձերից հետո, Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն Արկտիկայի շահագործման շուրջ համաձայնություն է ձեռք բերել Իսլանդիայի նախագահ Օլավուր Ռագնար Գրիմսոնի հետ:

 

«Կողմերին հաջողվեց հասնել ընդհանուր կարծիքի, ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում, ամրապնդել փոխգործակցությունն Արտիկայի շրջանում իրականացվող գործունեության շրջանակում` հանուն համատեղ զարգացման»,- հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

 

Արկտիկայի համար պայքարը սրվեց 2007թ.-ին, երբ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը ռուսական դրոշ կանգնեցրեց Սառուցյալ օվկիանոսում` Հյուսիսային բևեռի րջանում:

 

Մոտ մեկ տարի առաջ Ռեյկյավիկը հրաժարվել էր չինացի նախկին մի պաշտոնյայի, որի ետևում կանգնած էր պաշտոնական Պեկինը, 200 մլն դոլարով վաճառել Իսլանդիայի տարածքի 0.3%-ը: Դիտորդների հավաստմամբ` այս գործարքը չինական կողմին հնարավորություն կընձեռեր «ձեռք գցել» Արկտիկայի ռեսուրսներին և այդպես օրինականացնել իր հավակնությունները դրանց նկատմամբ: