Google-ը, Microsoft-ը և Ջեյմս Քեմերոնը երկնաքարերի վրա հանքեր ստեղծելու ծրագիր ունեն
Մի խումբ ամերիկացի գիտնականներ, ինտերնետային հսկաներ Google-ի, Microsoft-ի և օսկարակիր ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ղեկավարությամբ պատրաստվում են նոր տիեզերական ծրագիր ներկայացնել, որի շրջանակներում երկնաքարերի վրա կստեղծվեն օգտակար հանածոներ արդյունահանող վերամշակող ենթակառուցվածքներ, գրում է Daily Mail-ը:
«Այս ամենը հնչում է ինչպես Հոլիվուդյան ֆիլմի սցենար, սակայն Երկրի բնական պաշարները սպառման եզրին են և անհրաժեշտ է այլընտրանքային տարբերակներ գտնել դրանք լրացնելու համար», - գրում է բրիտանական պարբերականը:
Փորձագետների պնդմամբ վերջին տարիների ընթացքում բնական պաշարների քանակի զգալի կրճատումը տարբեր երկրների միջև լարվածության է հանգեցրել:
ՆԱՍԱ-ի գիտնականները պարզել են, որ երկնաքարերում բնական պաշարների, ինչպես օրինակ վառելիքի և թանկարժեք մետաղների կարևորագույն բաղադրիչների ծավալները բավական մեծ են, ուստի այս ծրագիը բավական խոստումնալից է:
Տիեզերական ծրագրի մանրամասները կհրապարակվեն գալիք երեքշաբթի Սիեթլում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:










