Ռոբերտ Քոչարյանի տեսակի մարդիկ չպետք է գան իշխանության. Հրանտ Բագրատյան

12:16 • 21.04.12

Հայաստանում նոր ատոմակայանի գործարկումը, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ամենաուշը պետք է տեղի ունենար մինչև 2010թ., այնինչ դրա փոխարեն 3-4 մլրդ դոլար ծախսվեց Հյուսիսային պողոտայի կառուցման վրա, ինչի համար նա մեղադրում է ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ասելով, որ այլևս պետք չէ թույլ տա, որ նա գա կառավարման:

«Չպետք է թույլ տալ, որ էդ տեսակը գա կառավարման, էդ տեսակին, որ գիտի, թե առանց սովորելու ամեն ինչ գիտի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բագրատյանը:

 

Նա մտահոգված է, որ երբ ՄԱԳԱՏԷ-ն 15 տարի հետո փակել տա Մեծամորի ատոմակայանը, դեռ չենք ունենա նոր ատոմակայան, որի հետևանքով կամ էլեկտրաներգիա չենք ունենա, կամ այն կթանկանա:

 

Նրա կարծիքով՝ ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է կառուցել ատոմակայանի նույն հարթակի վրա: Թեև նա նշեց, որ ԱԷԿ–ի տարածքից խնդիրներից են թափոնները, որոնք պետք է տեղափոխել: Դրանք 1979թ–ից դուրս չեն բերվել այնտեղից:

Ատոմակյանի կառուցման խնդիրը, ըստ Բագրատյանի, պետք է լինի առաջնային, քանի որ առանց դրա էներգետիկան զարգացում չի ապրի։

«Եթե այս խնդիր լուծված չէ, էներգետիկան չի աշխատի: Այս բնագավռում զիջում ենք Վրաստանին և անգամ Ադրբեջանին: Սա համարում եմ կարևոր խնդիր»,- նկատեց նա:

 

Հրանտ Բագրատյանը՝ կարծում է, որ Հայաստանում էլեկտրաէներգիա կարելի է ստանալ նաև արևից, որ դեպքում հնարավոր կլինի էներգիայով ապահովել հանրապետության ամբողջ տարածքով:

«Բացի արևից, էներգիա կարելի է ստանալ նաև քամուց, սակայն չունենք քամու լուրջ պոտենցիալ Հայաստանում, բացի Սևանից և Սելիմի լեռնանցքից»,- ասաց նա: