BMW-ի M ստորաբաժանումը «կրակոտ» 7-րդ դաս ու լիաքարշակ M135i է նախապատրաստում
Բավարական BMW կոնցեռնի M սպորտային ստորոբաժանման ղեկավար Ֆրիդրիխ Նիչկեն պատմել է, որ ապրանքանիշի ապագա արտադրանքի մասին, հաղորդում է Car&Driver պարբերականը:
Ամենաազդեցիկ նորույթը պետք է դառնա 7-րդ դասի «կրակոտ» տարբերակը, որի վրա M Performance-ն իր տաղանդը և մակագրությունը կներդնի:
Նիչկեն պատմել է, որ ներկայում ընկերությունը աշխատում է այդ մոդելի վրա: Այն կմրցակցի Mercedes-Benz S-Class AMG և Audi S8 մոդելների հետ:
Ըստ ստորաբաժանման նախագահի, M Performance 7-series-ին թևեր տվողը 3 լիտր աշխատանքային ծավալով 6 մխոցային շարժիչը կլինի, սակայն այս տարբերակում շարժիչին հավելյալ ձիաուժեր կտան թվով 3 տուրբոներմղիչները` հզորությունը կլինի 375 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը 740 Նյուտոն մետր:
Բացի այդ, Նիչկեն նշել է, որ նոր M135i-ը, որի կոնցեպտը ներկայացվել էր Ժնևի ավտոսրահում, արդեն սերիական արտադրության է նախապատրաստվում: Վեց մխոցային տուրբոներմղիչներով շարժիչը համալրված է լիաքարշակ համակարգով:










