NASA-ն տիեզերական հացի թխման մրցույթ է հայտարարել
Այսօր մեկնարկել է Ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) հայտարարած «լավագույն տիեզերական ծրագրային հավելված» մրցույթը, հայտնում է BBC-ն:
Մասնակցության հայտ են ներկայացրել գիտության ու ծրագրավորման ոլորտի ավելի քան հազար էնտուզիաստներ: Նրանց հնարավորություն է ընձեռվում իրենց ծրագրի պատրաստման համար օգտվել NASA-ի ռեսուրսներից ու տեղեկատվական բազայից: Խնդիրներից մեկը տիեզերքում հացի թխման տեխնոլոգիայի մշակումն է:
Տիեզերական գործակալության մասնագետները ենթադրում են, որ հաց թխելը կօգնի տիեզերագնացներին հիշել իրենց տան մասին, ինչը դրականորեն կազդի նրանց հոգեվիճակի վրա:
Մրցույթը կտևի 2 օր:










