Ալյասկայում կանեփով օղի է վաճառքի հանվել

20:46 • 21.04.12

ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում ոգելից խմիչքներ արտադրող Wasilla գործարանն այս շաբաթ վաճառքի է հանել Purgatory Vodka –ն` աշխարհում առաջին` կանեփի հավելումով օղին, գրում է Reuters-ը:

 

Գործարանի աշխատակիցներից մեկի հավաստմամբ`այս օղին բավական օգտակար այլընտրանք է նրանց համար, ովքեր թմրանյութեր են օգտագործում, քանի որ այն, ի տարբերությաուն թմրանյութի, օրինական է:

 

Օղու արտադրման ժամանակ օգտագործվում են միայն մաքուր կանեփի սերմեր, որոնք չեն պարունակում քիմիկատներ`մասնավորապես տետրահիդրոկանաբիոլ (մարիխուանայի մեջ առկա ամենաուժեղ բաղադրիչը):