Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 450 անգամ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 450 անգամ։
Համաձայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝
այդ խախտումների ընթացքում ադրբեջանական առաջապահ զորքերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:









