Վաճառվել է սեռափոխ մարդու պատկերող ամենահին գեղանկարը

20:57 • 21.04.12

Նյու Յորքում բրիտանական պատկերասրահներից մեկին վաճառված դիմանկարը հետաքրքրական բացահայտման օբյեկտ է դարձել: 18-րդ դարով թվագրվող «Փետուրով գլխարկով կինը» նկարում, ինչպես պարզվել է, ամենևին էլ իգական սեռի ներկայացուցիչ չէ պատկերված. մասնագետները այս աշխատանքը անվանել են մարդկությանը հայտնի` սեռափոխ մարդու ամենահին գեղանկարը, հայտնում է Daily Mail-ը:

 

Աշխատանքը հայտնաբերել է արվեստի պատմաբան Ֆիլիպ Մուդը: Ըստ նրա` կտավում պատկերված է լեգենդար ֆրանսիացի գաղտնի գործակալ Շեվալյե դ'Էոնը, որը կյանքի կեսն անցկացրել է իբրև կին:
 

Originally thought to be a portrait of a woman this picture is actually of Chevalier D'Eon, known as 'the patron saint of transvestites'