Դամասկոսի մերձակա ավիաբազայում հուժկու պայթյուն է որոտացել

19:12 • 21.04.12

Դամասկոսին մոտ սիրիական ավիաբազայում հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհուրդը:

 

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ խորհրդից հայտնել են, որ Դամասկոսի մոտ` «Մազզե» ռազմական օդանավակայանում մեծ պայթյուն է տեղի ունեցել:

 

Ըստ եղած տեղեկությունների` սիրիական զորքերի ստորաբաժանումները բազա տանող ճանապարհներն արգելափակել են, իսկ մերձակա տների տանիքներին դիպուկահարներ են դիրքավորվել:

 

Այս` հերթական միջադեպը տեղի է ունենում երկրում` կառավարական զորքերի և զինված ընդդիմության միջև զինադադարի ռեժիմի պայմաններում:

 

Հրադադարի մեկնարկից ի վեր Սիրիայում արդեն 200-ից ավելի մարդ է զոհվել: