Քաբուլում ձերբակալվել են գրոհայիններ. նրանց մոտ հայտնաբերվել է 10 տ պայթուցիկ
Աֆղանստանի հատուկ ծառայությունները Քաբուլում ձերբակալել են 5 գրոհայինի, որոնց մոտ հայտնաբերվել է 10 տոննա պայթուցիկ, հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով երկրի հետախուզության պաշտոնական ներկայացուցչին:
Աֆղանական հետախուզության տվյալներով` ձերբակալվածներից 3-ը Պակիստանից են, 2-ը` տեղացի:
Անվտանգության ազգային վարչության (National Directorate of Security) ներկայացուցիչը, ով ներկայացել է Նազարի անվամբ, հայտնել է, որ պայթուցիկը նախատեսված էր մի շարք ահաբեկչությունների համար:
«Այսքան պայթուցիկի գործադրումը կհանգեցներ խոշորամասշտաբ արյունահեղության»,- ասել է նա:









