Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, ապրիլի 20-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կազմակերպվել է քաղխորհրդի անդամ հայազգի Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ:
Նախաձեռնությանը միացել են նաև քաղաքային խորհրդի նախկին անդամ՝ Էրիկ Գարսետին, խորհրդի անդամ՝ Դենիս Զին և քաղաքային տեսուչ Ուենդի Գրոելը: Վերջիններս հանդես են եկել Հայոց ցեղասպանության մասին հիշատակի խոսքերով: Ելույթներով հանդես են եկել նաև խորհրդի անդամներ՝ Ջեն Փերին, Բիլ Ռոզենդալը, Փոլ Կորեցը:
Հիշատակի արարողությունից հետո ևս հնչել են ելույթներ Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ՝ այս անգամ արդեն քաղաքային խորհրդի նստաշրջանում:









