Կայացավ Իվանիշվիլիի կուսակցության անդրանիկ համագումարը
Վրաց գործարար և ընդդիմադիր Բիձինա Իվանիշվիլին նոր կուսակցություն է ստեղծել` «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստան», որը խորհրդարանական ընտրություններում «կմաքրի-կտանի» ներկայիս իշխանությունը, հաղորդում է Интерфакс-ը:
Այսօր կայացել է կուսակցության հիմնադիր նիստը` 1100 պատվիրակների մասնակցությամբ: Ընդունված հռչակագրի համաձայն` նոր կուսակցությունը սատարում է եվրոպական և եվրաատլանտյան կառույցներ` Վրաստանի ինտեգրմանը:
Կուսակցության հիմնական ռազմավարական նպատակներ են անվանվել գործազրկության մակարդակի նվազեցումը Վրաստանում, պայքարը հանցավորության դեմ և քաղաքական ու տնտեսական ճգնաժամից երկրի դուրս բերումը:
Քանի որ ինքը Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն չունի և ուստի չի կարող կուսակցություն գլխավորել, դրա նախագահ է ընտրվել վրացուհի իրավապաշտպան Մանանա Կոբախիձեն: Նա խոսել է ստանձնած պատասխանատվության մասին և խոստացել, որ մինչև աշուն հարյուր հազարավոր վրաստանցիներ կուսակցության անդամ կլինեն
Կուսակցություն ստեղծելու մասին Իվանիշվիլին հայտնել էր դեռ անցած տարի` ասելով, թե այդ կերպ ցանկանում է երկրից ամբողջովին արմատախիլ անել «էլիտար կոռուպցիան»:









