Գլենդելում մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հշատակին

10:32 • 21.04.12

Երեկոն նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

ԱՄՆ Գլենդել քաղաքում ապրիլի 23ին Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպությունը կազմակերպել են մոմավառության և հսկման երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Մոմավառությունը տեղի կունենա ժամը 7-ին՝ Գլենդել Սիվիկ Համերգասրահի ավտոկայանի տեղանքում, որը գտնվում է 1401 Հյուսիսային Վերդուգո հասցեում։

 

Ակնկալվում է, որ բազմաթիվ հյուր խոսնակներ ներկա կլինեն երեկոյի ընթացքին, այդ թվում նաև Գլենդել քաղաքի հայտնի քաղաքական գործիչներ։

 

Այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը։ Համայն մարդկության պատմության ամենամութ իրադարձություններից մեկի ընթացքում, Օսմանյան Կայսրությունում ապրող 1.5 միլիոն անմեղ Հայ տղամարդիկ, կանայք, և երեխաներ դաժանաբար կոտորվեցին, բռնաբարվեցին, և ոչնչացվեցին։ Ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը ստիպված եղավ նոր կյանք սկսել հայրենիքից հեռու՝ աշխարհի մի շարք երկրներոմ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում։