Օբաման YouTube-ում երկու Սուդաններին խաղաղության կոչ է արել

12:49 • 21.04.12

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դիմել է Սուդանի ու Հարավային Սուդանի առաջնորդներին` կոչ անելով դադարեցնել վիճահարույց սահմանային Հեգլիգ շրջանի համար տարվող ռազմական գործողությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

«Սուդանի կառավարությունը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, մասնավորապես` հարավսուդանական տարածքների ռմբակոծությունները: Նույնկերպ Հարավային Սուդանի կառավարությունը պետք է դադարի երկրի ներսում ռազմական խմբավորումներին աջակցել»,- ասվում է YouTube կայքում տեղադրված նախագահի տեսաուղերձում:

 

Երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է 10-ն օր առաջ, երբ Հարավային Սուդանը շրջափակեց Հեգլիգը, որտեղ կենտրոնացած են Սուդանի նավթահանքերը: