Իսլամաբադի ավիավթարից ոչ ոք չի փրկվել (տեսանյութ)
Իսլամաբադի մոտակայքում Boeing 737 ինքնաթիռի վթարի հետանքով ինքնաթիռում եղած բոլոր 127 մարդիկ զոհվել են. տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում անելով Պակիստանի պաշտպանության նախարարությանը:
Bhoja Airline ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը ներքին չևերթ էր իրականացնում Կարաչիից Իսլամաբադ և վթարի է ենթարկվել ժամը 18:50:
Ըստ փորձագետների, ինքնաթիռում եղած մարդիկ կենդանի մնալու շանսեր չունեին:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ վթարի պատճառ կարող էին լինել վատ եղանակային պայմանները: Հաղորդվում է, որ ինքնաթիռը վայրէջքից առաջ կորցրել է կապը օդանավակայանի կառավարման աշտարակի հետ: Որոշ տեղական հեռուստաալիքներ հաղորդում են, որ ինքնաթիռը ընկել է բնակելի զոնայում:









