Բևեռային արջերը 5 անգամ ավելի վաղ են հայտնվել Արկտիկայում, քան ենթադրվում էր
Գերմանացի գիտնական Ֆրանկ Հայլերի գլխավորած միջազգային փորձագետների նոր ուսումնասիրության համաձայն` բևեռային արջերը 5 անգամ ավելի վաղ են հայտնվել Հյուսիսային բևեռում, քան նախկինում ընդունված էր կարծել, և արկտիկական պայմաններին հարմարվել են վերջին Սառցե դարաշրջանի ընթացքում:
Ըստ այդմ` նրանք հյուսիսային գորշ արջերի` համեմատաբար վերջերս կերպափոխված էվոլյուցիոն տարատեսակ չեն, հայտնում է Science ամսագիրը:
Գիտնականները այժմ բևեռային արջերին «տեղակայում են» 600 հազար տարի առաջվա մի շրջանում, որը Երկիր մոլորակի համար ամենից ցուրտ շրջաններից մեկն էր: Այս ժամանակային սահմանագիծը 5 անգամ ավելի հետ է տանում բևեռային արջեր-Արկտիկա առնչությունները:










