Ջո Բայդենի ինքնաթիռը բախվել է թռչունների երամին
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին տեղափոխող Boeing C-32 օդանավը Սանտա Բարբարայում վայրէջքի ժամանակ բախվել է թռչունների երամին, հայտնում է Life News-ը: Սանտա Բարբարայում նախատեսված էր փոխնախագահի գործնական հանդիպումը:
Չնայած բախմանը, օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով` Բայդենը Սանտա Բարբարայից Վաշինգտոն է վերադարձել այլ ինքնաթիռով:
Սա առաջին անհաջողությունը չէ ԱՄՆ փոխնախագահի օդանավի հետ կապված: 2010թ.-ին նրան տեղափոխող օդանավը Նյու Յորք նահանգում բախվել էր թեթև շարժիչով ինքնաթիռի, ինչի հետևանքով, բարեբախտաբար, մարդ չէր տուժել:
69-ամյա Ջո Բայդենն ԱՄՆ փոխնախագահ է դարձել 2009թ.-ին ` այդ պաշտոնում փոխարինելով Դիք Չեյնիին:









