246 լեհ աշակերտներ ավտոբուսի միջոցով ռեկորդ են սահմանել
Լեհ դպրոցականները Գինեսի ռեկորդների գրքում են հայտնվել. դրա համար նրանց հարկավոր է եղել ընդամենը 246 հոգով «տեղավորվել» մեկհարկանի ավտոբուսի մեջ, հայտնում է thenews.pl-ը: Այս կերպ Կելցե քաղաքի աշակերտները համաշխարհային ռեկորդ են սահմանել` նախորդ ռեկորդակիրներին գերազանցելով 5 մարդու ցուցանիշով:
Սակայն ռեկորդի սահմանումը հեշտ չի եղել: Անցած շաբաթ աշակերտները կարողացել են ընդամենը 220 մարդ «տեղավորել» ավտոբուսում: Այդ ժամանակ կազմակերպիչները ընդառաջել են մասնակիցներին` թույլ տալով, որ ավտոբուսը չշարժվի, այլ տեղում կանգնած մնա:
Ուսումնական հաստատության տնօրենն էլ ասել է, թե այս կերպ նպատակ են ունեցել նպաստել հասարակական տրանսպորտի հանրահռչակմանը:









