Լեհաստանում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել

14:28 • 21.04.12

Լեհաստանի հյուսիսում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով լեհական TVN24 հեռուստաալիքին, հայտնում է, որ խճաքար տեղափոխող բեռնատարը բախվել է մի ավտոմեքենայի, այնուհետև զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի:

 

Փրկարար ծառայության տեղեկության համաձայն` տուժել է 24 մարդ, որոնք տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է:

 

Ավտոբուսում եղել է 60 մարդ: Սակայն զբոսաշրջիկների ազգային պատկանելության մասին ոչինչ չի հաղորդվում: