Կլասիկոյին ընդառաջ. Եվրոպայի ամենամեծ դերբին կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին
Այսօր Եվրոպայի ամենամեծ մարզադաշտում` Կամպ Նոուում կայանալու է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի Բարսելոնա – Ռեալ խաղը` «Էլ Կլասիկոն»:
Մրցաշրջանի առաջին խաղում` Մադրիդի Սանտյագո Բեռնաբեուում հաղթել էր Բարսելոնան 3:1 հաշվով:
Չի բացառվում նաև, որ աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբները կարող են հանդիպել նաև մայիսին` Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Թե Ռեալը, թե Բարսելոնան պարտվել են առաջին կիսաեզրափակիչ խաղերում. Ռեալը Բավարիային պարտվել է 1:2, իսկ Բարսելոնան Չելսիին 0:1 հաշվով:
Այս պահին Ռեալը և Բարսելոնան 86-ական հաղթանակ են տարել իրար հետ 219 պաշտոնական հանդիպումներում: Այս պահին առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռեալը:









