Հայկական սկաուտությունը 100 տարեկան է
Այս տարի լրանում է Հայկական սկաուտության հիմնադրման 100 ամյակը: Այսօր այդ առիթով կազմակերպված հանդիպմանը Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ ոչ միան ուրախ պետք է լինենք այս հոբելյանի կապակցությամբ, այլև բախտավոր համարենք մեզ, քանի որ պահպանվել են նոր սկիզբ առնող սկաուտական շարժման մասին փաստաթղթերը և լուսանկարները:
«Բախտվոր ենք, քանի որ պահպանվել են սկաուտական նյութերը: Կան առաջին սկաուտական բանակի լուսանկարները, առաջին հանդեսների ծրագրերը. դրանք հասանելի են: Կարևորը, որ հիշողությունը չի կորել և կարելի է պահպանել և փոխանցել սերունդներին»,- ասաց նա:
Ապա Դեմոյանը ներկայացրեց հայ սկաուտության պատմությունը` նշելով, որ հայկական սկաուտական շարժումը սկիզբ է առել 1912թ., երբ հնդկական գաղթօջախներում սկսկեցին գործել առաջին սկաուտական խմբակները: 1915թ. այդ սկաուտությունն ընդհատվեց և շարունակվեց 1918թ. իսկ 1923-ին շարժում արգելվեց Հայաստանում, որից հետո աստիճանաբար շարունակվեց:
Դեմոյանը նշեց, որ հայկական սկաուտական շարժման նպատակն այն ժամանակ ձևակերպվում էր այսպես. «Հայ ցեղը բարոյապես և մարմնպես ազնվացնել»:
«Ունենք մի ժառանգություն, որով կարող ենք հպարտ լինել, սրանով կարող ենք դասվել քաղաքակիրթ ազգերի շարքին»,- ասաց Դեմոյանը:
Նա նկատեց, որ սկաուտական շարժումը Թուրքիայում վերածվեց ազգայնական շարժման, որի նպատակը Էնվեր փաշայի գլխավորությամբ դարձավ Ցեղասպանութան կազմակերպումը:
Նա կարևորեց սկաուտական շարժման դերն ապագայի հարցում: «Այս տեսակետից ունեն առաքելություն առ ապագա, առ մեր հաղթանակը, իսկ հաղթանակներից գլխավորը պետք է լինի Հայոց ցեղասպանության հետևանքերի վերացումը և մեր հայրենքի լիակատար վերականգնումը»,- ասաց Դեմոյանը:
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ևս շնորհավերեց բոլոր սկաուտներին և նշեց, որ սկատությունը սովորեցնում է երիտասարդին շատ կարևոր հատկանիշներ` պատասպանատվություն ինքն իր, իր շրջապատի և երկրի ու հայրենիքի նկատմամբ: Նա նկատեց, որ հայ սկաուտները, որոնք մոտ 2000-ն են, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներ են, որոնք ընդգրկված են բնապահպանական և հասարակությանը հուզող այլ հարցերում:









