Ստամբուլում Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի քայլերթ է տեղի ունեցել

17:25 • 21.04.12

Անցյալ տարի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգում սպանված հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին այսօր Ստամբուլում բողոքի ակցիա է տեղի ունեցել:
 

Սևակի մոր` Անի Բալըքչըի և հոր` Կարապետ Բալըքչըի գլխավորությամբ մի խումբ հավաքվել է Գալաթասարայ թաղամասում, ապա քայլերթ կազմակերպել դեպի Թաքսիմ հրապարակ:
 

Թաքսիմում նրանք մամուլի ասուլիսով են հանդես եկել:
 

«Միակ ցանկությունս է, որ  արդարությունն իր տեղը գտնի: Տղայիս մի րոպեում սպանեցին, սակայն արդեն մեկ տարի է մեղավորին չեն ձերբակալում: Եթե սա է արդարությունը, ապա ես այլևս ասելիք չունեմ»,- ասել է Անի Բալըքչըն: