Բրիտանիայի ամենաթանկ խաղալիքը վաճառվել է 170 հազար դոլարով

16:08 • 21.04.12

Բրիտանական Նյուբերի քաղաքում կայացած Special Auction Services աճուրդի ժամանակ 170 հազ դոլարով վաճառվել է երկրի ամենաթանկ խաղալիքը, գրում է Daily Mail-ը:

 

Խաղալիքը 1895թ.-ի Թագավորական նավատորմի նավերից մեկի կրկնօրինակն է և ստեղծվել է հայտնի գերմանացի խաղալիք պատրաստողներից մեկի կողմից 1905 թ.-ին:

 

Աճուրդի կազմակերպիչները ակնկալում էին 63 սանտիմետր երկարություն ունեցող նավի համար ստանալ մոտ 140 հազ դոլար:

 

Աճուրդի կազմակերպիչ Հյուգո Մարշը նշել է.«Մենք անչափ ոգևորված ենք աճուրդի արդյունքներով, քանի որ սա ամենաթանկ իրն է, որ վաճառել ենք»: