Աշխարհի խոշորագույն զբոսաշրջային նավում հրդեհ է բռնկվել
Այսօր հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն զբոսաշրջային նավերից մեկի` Allure of the Seas-վրա, հայտնում է CNBS հեռուստաալիքը` վկայակոչելով Royal Caribbean Cruises օպերատոր- ընկերությանը:
Հրդեհը բռնկվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ- Լոդերդեյլ նավահանգիստ ուղևորվող նավի շարժիչի խցիկում: Նավի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Սինտիա Մարտինեսը հայտնել է, որ «ավտոմատ հակահրդեհային համակարգն իսկույն միացել է, ինչի շնորհիվ հրդեհը ամբողջովին մարվել է»:
Ուղևորներից ու նավի անձնակազմից տուժածներ չկան: Նավը Ֆլորիդա կհասնի վաղը` ըստ նախատեսվածի:
Allure of the Seas-ն աշխարհի ամենամեծ ուղևորատար նավերից մեկն է: Դրա երկարությունը 362 մետր է, անձնակազմը բաղկացած է 2.100 մարդուց, ուղևորատարողությունը` 6.400 տեղ:









