Մոտ 250 գրոհային Համա քաղաքում զենքով հանձնվել է Սիրիայի իրավապահներին
248 մարդ, որոնք հետախուզման մեջ էին, ուրբաթ հանձնվել են Սիրիայի իրավապահ մարմիններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում անելով սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը:
Զինված պայքարից հրաժարվելու և իշխանություններին հանձնվելու որոշում են կայացրել Դամասկոսից 200 կմ հյուսիս գտնվող Համա քաղաքի գրոհայինները: Նրանք հանձնվել են իրենց մոտ եղած զենք-զինամթերքի հետ միասին և այլևս զինված պայքարին չմասնակցելու խոստում են տվել:









