Տրիպոլիի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը աշխարհազորայիններից անցավ Լիբիայի կառավարությանը

02:40 • 21.04.12

Մուամար Կադաֆիին տապալելուց հետո առաջին անգամ Տրիպոլիի միջազգային օդանավակայանի վերահսկողությունը աշխարազորայիններից անցավ Լիբիայի կառավարությանը: Նախորդ տարվա նոյեմբերից Հյուսիսային Աֆրիկայի կարևորագույն օդային կապուղին գտնվում էր Զինդան քաղաքի գրոհայինների ձեռքում:

Այսպիսով, ավարտվեցին ամիսներ շարունակ ընթացող աշխատատեղերի և աշխատավարձերի հետ կապված վեճերը, որոնց համար պայքարում էին զինդանցի գրոհայինները: Այս տարվա մարտին կառավարության հետ վարվող նման բանակցությունները անարդյունք ավարտվեցին:

Օդանավակայանի փոխանցման արարողությանը հայտարարվեց, որ Զինդանի աշխարազորայինների մի մասը կհամալրի երկրի ՊՆ-ի և ՆԳՆ-ի շարքերը: