Որոնվող հանցագործը ձերբակալվել է սեփական լուսանկարը իր թաքստոցի պատին փակցնելուց հետո
Մեծ Բրիտանիայում հետախուզվող մի հանցագործ ոստիկանության կողմից 12-օրյա որոնողական աշխատանքներից հետո ձերբակալվել է, երբ տեղադրել է իր լուսանկարը շքեղ շրջանակի մեջ և ամրացրել այն տան պատին, որտեղ ինքը թաքնվում էր, գրում է Daily Mail-ը:
20 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործը, ում անումը չի հրապարակվել, հաջողացրել է փախչել բանտից և ապաստան գտնել իր ընկերոջ տանը: Դեռևս հայտնի չէ, թե «հնարամիտ» հանցագործը ինչ պատճառով է ձերբակալման ժամանակ արված իր լուսանկարը ամրացրել ընկերոջ տան պատին:
Այս ուշագրավ լուսանկարը գրավել է ոստիկանների ուշադրությունը, որոնք տան հուզարկության ընթացքում հայտնաբերել են հանցագործին խոհանոցային պահարանի մեջ թաքնված:
Այժմ նա ձերբակալված է և «կրում է իր արժանի պատիժը»: Ոստիկանները ձերբակալել են նաև հանցագործին ապաստան տրամադրած ընկերոջը:









