Ուզբեկստանում կանանց բռնի անպտղացման պետական ծրագիր է իրականացվում

16:46 • 21.04.12

«Բի Բի Սի»-ն, հիմնվելով մի շարք ուզբեկ կանանց և բժիշկների պատմությունների վրա, հետաքննություն է անցկացրել և պարզվել, որ Ուզբեկստանում 2004 թ-ից սկսած կանանց բռնի անպտղացման ծրագիր է իրականացվում, գրում է The Guardian-ը:

 

Իսկ 2009թ.-ից սկսած այդ ծրագիրը սկսել է իրականացվել պետական մակարդակով:

 

«Բժիշկներից յուրաքանչուրը պետք է ամսեկան առնվազն 4 կին անպտղացնի, իսկ գյուղերում այդ կանաց թիվը անցնում է 8-ից մեկ շաբաթվա ընթացքում: Կանայք ովքեր ծննդաբերում են կեսարյան հատումով հաճախ անտեղյակ են կամ էլ բռնի կերպով են ենթարկվում վերարտադրողական օրգանների հեռացման վիրահատությանը:

 

«Մենք այս ամենը ճնշման տակ ենք անում»,- անկեղծացել է մայրաքաղաք Թաշքենդի գինեկոլոգներից մեկը, ով չի ցանկացել իր անունը նշել:

 

Բժիշկները նշում են, որ այս ծրագրի նպատակն աճող բնակչության քանակի կրճատումն է: Սակայն իշխանությունները ժխտում են նման դեպքերի հնարավորությունը:

 

Որպես օրինակ «Բի-Բի-Սի»-ն ներակայացնում է Ուզբեկստանի 32-ամյա բնակչուհի Բակհուրի պատմությունը, ում կեսարյան հատման ժամանակ բժիշկն ասել է.«Մենք հեռացրել ենք քո արգանդը, քանի որ դու արդեն 2 երեխա ունես և այն այլև քեզ պետք չի գա»: