Աշխարհի ամենակոպիտ մատուցողն ունեցող ռեստորանը փակվել է

15:11 • 21.04.12

Սան Ֆրանցիսկոյում փակվել է ավելի քան 100-ամյա «Սեմ Վո» ռեստորանը, որը հայտնի է դարձել նրանով, որ այնտեղ է աշխատել «աշխարհի ամենակոպիտ մատուցողը»: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, ռեստորանի սեփականատեր Դևիդ Հոն որոշել է փակել այն` հսկիչ մարմինների պահանջների պատճառով: Վերջիններս պահանջել են անվտանգության չափանիշերի ու սանիտարական պայմանների լավացում:

 

Սան Ֆրանցիսկոյի չինական թաղամասում գտնվող ռեստորանն իրենից ներկայացրել է սնվելու սովորական վայր, որի մուտքի մոտ գտնվել է խոհանոցը, իսկ սրահը` մի քանի սեղանիկներով, եղել է երկրորդ հարկում: Ռեստորանում մատուցվել է միայն չինական ավանդական կերակուր:

 

20-րդ դարի վերջին այս օբյեկտում աշխատել է Էձել Ֆորդ Ֆունգ անունով մի մատուցող, ով հայտնի է եղել նրանով, որ կոպտել է այցելուներին, վիրավորել, վիճել նրանց հետ, կոտրել ափսեներ, բողոքել քիչ թեյավճարների համար: Նա նաև սովորություն է ունեցել սեղանը հավաքել, մինչ այցելուների հեռանալը , քննադատել է նրանց ընտրությունը, չի տվել պատառաքաղներ:

 

Ֆունգը դարձել է «աստղ»` Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, San Francisco Chronicle -ի լրագրող Հերբերտ Կաենի շնորհիվ, ով հաճախ է այցելել այս ռեստորան: Հենց նա է Ֆունգին կնքել «աշխարհի ամենակոպիտ մատուցող» անունով:

 

Ֆունգը նաև Սան Ֆրանցիսկոյի մասին Արմիստեդ Մոպինի «Քաղաքային պատմություններ» աշխատության հերոս է դարձել: