Ֆրանսիական հեղինակավոր Le Point-ն անդրադարձել է «Ձիթապտուղների վաճառականի որդին» վավերագրական ֆիլմին
Արմատներով հայ Մաթյո Զեիթինջիոգլուն (Mathieu Zeitindjioglou) և նրա` ազգությամբ լեհ կինը` Աննա Զեիթինջիոգլուն (Anna Zeitindjioglou) համատեղ նկարահանել են վավերագրական ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, գրում ֆրանսիական հեղինակավոր Le Point հեղինակավոր պարբերականը:
«Մաթյոյի պապը 1915 թ.-ի ջարդերից հետո ապաստան է գտել Թուրքիայում, իսկ այժմ նրա թոռը կնոջ աջակցությամբ նկարահանել են մի ֆիլմ, որը անիմացիայի, հետազոտման և պատմական փաստերի խառնուրդ է:
Ֆիլմը հագեցած է մի շարք նկարներով. անիմացիաներ, որոնք անկասկած խոսում են հայերի ցեղասպանության մասին: Հետաքրքրություն են ներկայացնում նաև փիլիսոփաների, պատմաբանների կարծիքները, ինչպես նաև իրավաբան Ռաֆայել Լեմկինի հարցազրույցը, ով 30-ական թվականներից սահմանել է «ցեղասպանություն» հասկացությունը հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության օրինակը:
Ֆիլմի երրորդ և վերջին մասում, որը ֆիլմի հիմնական մասն է, ցուցադրվում է ճանապարհորդություն Թուրքիայում, որտեղ զույգը բախվում է ժողովրդի ժխտողական քաղաքականությանը: Թուրքական տեսանյութերում պատվում է, թե ինչպես են հայերը ահաբեկիչների, դավաճանների և դավադիրների նման 1915 թ-ին սպանել թուրքերին:
Սակայն ֆիլմի ամենահետաքրքիր հատվածում ցուցադրվում է Հայաստանի նախկին մայրաքաղաքը` Անին` «հազարավոր եկեղեցիների քաղաքը», որն այժմ լքված է և գտնվում է Թուրքիայի տարածքում», - գրված է հոդվածում:










