ԱՄՆ-ում 20 կգ կշռող կատու է հայտնաբերվել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի Սանտա Ֆե Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կենտրոնը նահանգի մի 87-ամյա կնոջ բնակարանում մոտ 20 կգ կշռող հսկա կատու են հայտնաբերել, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոսթը»:
Կենտրոնի մասնագետներն իրենց առջև նպատակ են դրել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մոտ 10 կգ-ով նվազեցնել կատվի քաշը:
Մեո անունը կրող կատվի համար հատուկ սննդակարգ է մշակվել: Նշվում է, որ Facebook-ում ստեղծված էջում կենդանու քաշի վերաբերյալ պարբերաբար նոր տեղեկություններ կզետեղվեն:
«Եթե այցելեք համացանց, այնտեղ բազմաթիվ գեր կատուների կհանդիպեք: Իրականում դրա միակ պատճառը կենդանիների տերերի տված սխալ սնունդն է»,- ասել է կենտրոնի մասնագետներից մեկը:
Նշենք, որ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները վաղուց դադարեցրել են կենդանիների քաշին առնչվող ռեկորդներ սահմանել, քանի որ ըստ նրանց` բազմաթիվ կենդանիների տերեր ռեկորդակիր դառնալու միտումով իրենց կենդանիներին միտումնավոր չափից շատ կամ քիչ կսնեն:
Այդուհանդերձ նշվում է, որ եթե «ամենագեր կատու» ավանակարգը Գինեսի ռեկորդների գրքում գոյություն ունենար, հնարավոր է որ Մեոն կհավակներ ռեկորդակրի տիտղոսին:









