Ամերիկյան քաղաքում 4 ժամում 4 բանկ են կողոպտել
ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շաբաթ օրը 4 ժամվա ընթացքում 4 բանկ է կողոպտվել, տեղեկացնում է podrobnosti.ru–ն՝ հղում անելով KTRK հեռուստաընկերությունը:
Կողոպտիչների «զոհ» են դարձել «Ուելս Ֆարգո» բանկի 2 մասնաճյուղերը, ինչպես նաև`«Չեյս» և «Քեմփս» բանկերը:
ԱՄՆ-ի դաշնային հետախուզական գրասենյակի տեղեկացմամբ` բոլոր հանցագործությունների միջև կապ լինելու մասին դեռ ապացույցներ չկան:
Նշվում է, որ թեև կողոպուտն իրականացվել է զինված մարդկանց կողմից, այնուամենայնիվ, բանկում գտնված մարդկանցից որևէ մեկը չի տուժել:









