Աֆղանստանում ապստամբները հրթիռակոծել են Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը
Այսօր Աֆղանստանի ապստամբները հրթիռային հրետակոծության են ենթարկել երկրի արևելյան Նանգարխար նահանգի վարչական կենտրոնի` Ջելալաբադ քաղաքի օդանավակայանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` հղում կատարելով աֆղանական «Տոլո» հեռուստակայանին:
Նահանգի ոստիկանության անվտանգության ուժերի հրամանատար Օբեյդուլի Թալվարի խոսքով, հրթիռների մեկնակետը եղել է Չապարխար շրջանում: Հրթիռներից մեկը պայթել է օդանավակայանի արևմտյան հատվածում, որտեղ ամերիկյան ռազմաբազան է տեղակայված: Միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մեկ մարդ զոհվել, և ևս մեկը վիրավորվել է:









