Apple-ը կարող է հետաձգել iPhone 5-ի թողարկումը

17:38 • 22.04.12

Apple ընկերությունը կարող է հետաձգել iPhone 5-ի թողարկումը մինչև 2012թվականի հոկտեմբեր, - գրում է «Գազետա»-ն:

Հետաձգման պատճառը միկրոչիպերի մատակարարման հետ կապված խնդիրներն են, որոնք նախատեսված են գերարագ կապ ապահովելու համար:

Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, սպառողների սպասումները կիրականան. նոր սարքերի պատյանը կարող է պատրաստված լինել «հեղուկային մետաղից», իսկ նրա դիզայնը կտարբերվի նախորդ 4 և 4S մոդելներից, որոնք նման էին միմյանց:

Վերլուծաբանները դեռևս դժվարանում են նշել նոր սմարտֆոնի գինը, բայց նրանք համոզված են, որ Apple-ը չի իջեցնի նոր մոդելի արժեքը:
 

Apple-ը կարող է հետաձգել iPhone 5-ի թողարկումը