Արջը այցելել է Տալլինի բնակիչներին

23:25 • 22.04.12

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Արտակարգ ծառայությունները տեղեկություն են ստացել բնակիչներից, որ վերջիններս հանդիպել են արջի: Գիշատիչը նկատվել է մայրաքաղաքի թաղամասներից մեկում: Այս մասին հայտնում lenta.ru-ն:

Արջին տեսնողներից մեկը եղել է Eesti Energia Andres Tropp ատոմային էներգետիկ կոնցեռնի նախագահը, ով կիրակի առավոտյան գլաչմուշկներով սահում էր Լիլեպի այգում, և հենց այդ պահին նկատել է արջին՝ ընդամենը 10 մետր հեռավորության վրա:

Էստոնիայի ոստիկանությունը սկսել է կենդանու որոնման աշխատանքները՝ վախենալով, որ նա կարող է հարձակվել բնակիչների վրա:

Սակայն որոնումները, որոնք տևել են 2 օր, ապարդյուն են անցել: Փրկարարական վարչության աշխատակիցները կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, կենդանին լքել է քաղաքը: