Չինաստանում ավտոպատահարի հետևանքով 13 մարդ է զոհվել
Այսօր Չինաստանի Շանհայ-Չանգշու մայրուղում ողևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարին: Պատահարի հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը:
Ոստիկանության տվյալներով` բախումը տեղի է ունեցել մեքենայի դիմացի մասով: Ավտոբուսը ուղևորվելիս է եղել Չանգշու քաղաք, որտեղ զբոսաշրջիկները նախապատրաստվել են քաջվարդների ծաղկման տոնին:
Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էր հանդիսանալ պայթած անվադողը:









