Շառլ Ազնավուրի նյույորքյան համերգները չեղյալ են հայտարարվել
Լեգանդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի Նյու Յորքում նախատեսված 3 համարգները չեղյալ են հայտարարվել, տեղեկացնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Համերգների կազմակերպիչ Live Nation ընկերության ներկայացուցիչ Ռենե Պորտոֆը հայտնել է, որ համերգները ոչ թե հետաձգվել, այլ չեղյալ են հայտարարվել, սակայն պատճառների մասին չի հաղորդվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազնավուրը հետաձգել էր իր համերգը Կանադայում: «Ֆրանս Պրես»-ին տված հարցազրույցի ժամանակ մեծանուն շանսոնյեն ասել էր. «Ֆիզիկապես ես արդեն այն չեմ: Ժամանակին ես բեմում ազատ շարժվում էի, հաճախ պարում էի, սակայն այլևս այդպես չեմ կարող»:
Չնայած ֆիզիկական հոգնածությանը, ավելի քան 1000 երգերի հեղինակ Ազնավուրը պնդում է, որ դեռ շատ աշխատանք ունի անելու:










