Ռուսաստանի մերձմոսկովյան Չեխովում ներգաղթյալների միջև զանգվածային կռիվ է տեղի ունեցել. 2 մարդ մահացել է
Մերձմոսկովյան Չեխով քաղաքում զանգվածային ծեծկռտուքի հետևանքով ստացած վերքերից 2 մարդ մահացել, և ևս մեկը հոսպիտալացվել է, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Իրավապահները ձերբակալել են միջադեպի բոլոր մասնակիցներին:
Ռուսաստանի Մոսկվայի շրջանի քնչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Գումեննայայի հաղորդմամբ, ժամը 16:20 Չեխով քաղաքի կենտրոնական շուկայի մոտ կռիվ է տեղի ունեցել, մոտ 10 մարդու մասնակցությամբ: Դրա հետևանքով մեկ մարդ տեղում մահացել և ևս 2-ը հոսպիտալացվել են: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Նախնական տվյալներով կռվի պատճառ է հանդիսացել կենցաղային ֆինանսական վեճը:
Իրավապահ մարմիններից աղբյուրը գործակալությանը հաղորդել է, որ միջադեպի մասնակիցները հիմնականում ներգաղթյալներ են: Թե հատկապես որ երկրներից, դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:









