Մեքենա վարող կանայք ավելի հաճախ են շփոթում ոտնակները քան տղամարդիկ. հետազոտություն
ԱՄՆ-ի մայրուղիների անվտանգության Ազգային վարչությունը պարզել է, որ ավտոպատահարների մեծ մասը տեղի է ունենում կանանց պատճառով, ովքեր հաճախ շփոթում են արգելակման ոտնակը արագացման ոտնակի հետ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հետազոտելով շուրջ 30 տարվա տվյալները, փորձագետները պարզել են, որ ոտնակների շփոթման պատճառով ԱՄՆ-ում ամսական 15 ավտոպատահար է գրանցվում, որոնցից 10-ի վարորդները կանայք են: Նշվում է նաև, որ տարիքային առումով առավել անուշադիր են մինչև 21 և 75 տարեկանից բարձր իգական սեռի ներկայացուցիչները:
Փորձագետները կարծում են, որ անուշադրության հիմնական պատճառը նյարդային հիվանդություններ են, որոնցով ավելի հաճախ տառապում են կանայք, քան տղամարդիկ, թերևս միայն այդ ժամանակ է հնարավոր կարևոր պահին կորցնել կենտրոնացումը:










